Ադրբեջանի Միլի մեջլիսն այսօր վավերացրել է Հարավային գազային միջանցքի մասին համատեղ հռչակագիրը, հաղորդում է Trend-ը:
Հռչակագիրը ստորագրվել էր հունվարի կեսերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի կողմից` վերջինիս Բաքու կատարած այցի ժամանակ:
Հարավային գազային միջանցք նախագիծը նպատակ ունի դիվերսիֆիկացնել դեպի Եվրոպա վառելիքի առաքումները և նվազեցնել եվրոպական սպառողների կախումը ռուսական հումքից: