«Շերլոկ» սերիալի աստղը՝ բրիտանացի դերասան Բենեդիկտ Կամբերբեչը, ծրագրում է խաղալ WikiLeaks սկանդալային պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի դերը՝ DreamWorks ստուդիայի դեռևս անանուն նախագծում: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Յուել Կիննամանը, որը գլխավոր դեր է կատարել «Ռոբոտ ոստիկանը» ֆիլմի ռիմեյքում, կարող է մարմնավորել Ասանժի նախկին դաշնակից, գերմանացի ծրագրավորող Դանիել Դոմշայթ-Բերգին:
Բիլ Կոնդոնը ցանկանում է լինել կենսագրական ֆիլմի ռեժիսորը:
Նախկինում հաղորդվում էր, որ Ջերեմի Ռեններն է պատրաստ խաղալ Ասանժի դերը, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվում:









































