Թուրքական իրավապահ մարմինները գտել են նախկին հետախույզ, Էրգենեկոնի գործով կասկածյալ Կաշիֆ Կոզինօղլուի հետքը, հաղորդում է թուրքական sabah պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով, նախկին հետախույզ Կոզինօղլուն Թուրքիայից հեռացել է այս տարվա սկզբին և ամենայն հավանականությամբ ներկայումս գտնվում է Ադրբեջանում:
Ադրբեջանի իրավապահները թուրք գործընկերներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել, ընդհուպ մինչև նրան էքստրադիցիայի ենթարկելը:
Ներկայումս Էրգենեկոնի գործով արդեն 400 ձերբակալված կա, այդ թվում զինվորականներ, լրագրողներ, քաղաքական և հասարակական գործիչներ: