Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Կելլերը հարցազրույց է տվել 1news.az կայքին:
– Որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպան, ինչպե՞ս եք գնահատում 2010-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար:
– 2010-ը բարդ տարի է եղել բանակցային գործընթացի համար: Առաջընթացն աննշան է եղել, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի է ունեցել միայն 2 հանդիպում, իսկ ճակատում լարվածություն էր նկատվում:
Սակայն Աստանայի գագաթնաժողովը բանակցությունները ավելի դրական հունով շարունակելու հույս ներշնչեց` առաջին անգամ նախագահները ընդունեցին փաստաթուղթ, որը ներառում էր Ռուսաստանի, Ֆրանսիայի և Օբամայի առաջարկած 6 առաջարկները, որոնք կարգավորման հիմնական սկզբունքներն են կազմում:
Նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը նոր առաջարկներ ներկայացնել:
– Ինչպե՞ս եք գնահատում եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի այցը տարածաշրջան:
– Բարոզուի այցը հաջող էր: Այն հնարավորություն է տալիս ամրապնդել Եվրամիության ու Ադրբեջանի կապերը, իսկ կասպյան գազը Եվրոպա առաքելու մասին գրավոր համաձայնությունը համագործակցության հիմնարար տարրն է:
– Ադրբեջանը Ֆրանսիայի համար ավելի շատ քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական հետաքրքրություն է ներկայացնում: