Եգիպտոսի անցումային կառավարության ղեկավար Իսամ Շարաֆը, որը Մուբարաքի կառավարության հրաժարականից հետո այդ պաշտոնին է նշանակվել երեկ, իր նշանակումը տոնել է Թահրիրում այսօր հավաքված բազմահազարանոց ցույցի մասնակիցների հետ:
Հիշեցնենք, որ երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Ահմեդ Շաֆիքը, որն այդ պաշտոնին էր նշանակվել Հոսնի Մուբարաքի կողմից ծայր առած բախումների հենց սկզբում: Հեղափոխությունից հետո, սակայն, ցուցարարները չէին հանգստացել և ամեն օր պահանջում էին Շաֆիքի հրաժարականը:
Նորանշանակ վարչապետ, ճարտարագետ Իսամ Շարաֆը շատ կարճ ժամանակ զբաղեցրել է տրանսպորտի նախարարի պաշտոնը, սակայն բախումների հենց սկզբում հայտարարել է ցուցարարներին իր աջակցության մասին:










































