Այսօր իտալական La Republica թերթը գրել է, որ երեք տարի առաջ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին «Աֆրիկայի թագավորների թագավոր» է դարձել այն բանից հետո, երբ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նրան իր գործուն աջակցությունն է ցուցաբերել` Քադաֆիին ուղարկելով երկու երիտասարդ գեղեցկուհիների:
Այդ տիտղոսն անհրաժեշտ է եղել Քադաֆիին` ապահովելու համար Աֆրիկյան միությունում իր նախագահությունը, սակայն տիտղոսը շնորհելուն դեմ է արտահայտվել աֆրիկյան առաջնորդներից մեկը, որի անունը, սակայն, չի նշվում: Այս պատմության մասին տեղեկացրել է Քադաֆիի արարողակարգի նախկին ղեկավար Նուրի Ալ-Միսմարին, որը հիմա աջակցում է ապստամբներին: Նա նշել է, որ Քադաֆին անձամբ է օգնության համար դիմել Բեռլուսկոնիին:
Սակայն անհայտ է մնում՝ այդ գեղեցկուհիները աֆրիկյան առաջնորդի՞ համար են նախատեսված եղել, թե՞ Քադաֆիին ուղեկցելու և տպավորություն ստեղծելու համար: Ինչևէ, Նուրի Ալ-Միսմարին նշում է, որ Քադաֆին հասել է իր նպատակին, իսկ աֆրիկացի առաջնորդն էլ քվեարկել է Լիբիայի ղեկավարի օգտին: