ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է թմրանյութերի դեմ պայքարին վերաբերող ամենամյա զեկույցը,- տեղեկացնում է Грузия-online-ը:
Այլ երկրների շարքում զեկույցում անդրադարձ կա նաև Վրաստանին: Նշվում է, որ չնայած Վրաստանի կառավարությունը թմրանյութերի դեմ պայքարը առաջնահերթություն է հայտարարել, սակայն նպատակի իրագործման համար անհրաժեշտ է համապատասխան գերատեսչությունների ու կազմակերպությունների աշխատանքի համակարգում:
Զեկույցի համաձայն` պայքարի արդյունավետության բարձրացման համար առաջին քայլը նարկովերահսկման ազգային ռազմավարությունն է։ ԱՄՆ-ը պատրաստվում է հետագայում ևս վրացական կողմին տեխնիկական ու խորհրդատվական աջակցություն ցուցաբերել: