Ուկրաինական FEMEN կանանց շարժման ակտիվիստուհիները Լուվրում օկուպացրել են Միլոսյան Վեներայի արձանը՝ ի նշան սեպտեմբերի 3-ին Թունիսում ոստիկանների կողմից բռնաբարված թունիսցի կնոջ նկատմամբ քրեական հետապնդում սկսելու դեմ բողոքի:
Թոփլես աղջիկները արձանից ցուցանակ են կախել, որի վրա գրված էր` «Բռնաբարի´ր ինձ, ես անբարոյական եմ», և հնչեցրել են ակցիայի կարգախոսները` «Մենք ձեռքեր ունենք, որպեսզի դադարեցնենք այս ամենը»:
Երկու ոստիկաննրի դեմ դատական հայց ներկայացրած 27-ամյա կինն ինքն է հայտնվել մեղադրյալի աթոռին: Նրան մեղադրում են անբարոյականության մեջ:










































