ՀԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանրապետության տարածքում` հոկտեմբերի 4-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 5-8-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 4-7-ին` ցերեկները աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում` հոկտեմբերի 4-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 5-8-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: