«Վրացական երազանք » ընդդիմադիր քաղաքական կոալիցիան, որը նախնական տվյալների համաձայն՝ հաղթել է խորհրդարանական ընտրություններում, խումբ է ստեղծել, որը բանակցություններ կտանի երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և կառավարության հետ:
«Վրաստանի գործող Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանական մեծամասնության համար անհրաժեշտ են բանակցություններ Վրաստանի նախագահի հետ: Անհրաժեշտ է շատ հարցեր լուծել, և դրանից ելնելով, մենք ստեղծել կոալիցիայի ներկայացուցիչներից աշխատանքային խումբ ենք, որոնք խորհրդակցություններ կունենան նախագահի և կառավարության հետ`կոալիցիցայի անունից »,- նշվում է կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու հայտարարության մեջ:
Խմբի մեջ մտել են ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան, «Մեր Վրաստան`Ազատ դեմոկրատներ» քաղաքական կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիյան, Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին և կոալիցիայի առաջնորդներից մեկը`Իրակլի Գարիբաշվիլին:
Միաժամանակ Իվանիշվիլին ընգծել է, որ կոալիցիայի գլխավոր խնդիրը սահմանադրական կարգի ապահովումն է և պետական մարմինների անդադար աշխատանքը Վրաստանի իշխանության փոփոխության ժամանակահատվածում:
«Սակայն մինչ նոր կառավարության ձևավորումը հասարակական կարգի պահպանման և պետական մարմինների գործունեության համար պատասխանատու է գործող կառավարությունը»,- ընդգծված է հայտարարության մեջ :