РИА-Новости-ն տեղեկացնում է, որ Թուրքիայում ստեղծվել է «Կանանց կուսակցություն»: Նոր քաղաքական ուժն արդեն նպատակ է դրել մասնակցելու այս ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
«Որպես քաղաքական կուսակցություն` մենք հետաքրքրված ենք երկրի շահերին վերաբերող բոլոր հարցերով, միևնույն ժամանակ ցանկանում ենք իշխանություններին հասցնել դրանց վերաբերող կանանց տեսակետները»,- կուսակցության կազմկոմիտեի մի անդամի մեջբերում է Cnn-Turk-ը:
Արդեն հայտնի է, որ կուսակցությունից նվազագույնը 2 թեկնածու է մասնակցելու ընտրություններին:
«Մենք ֆեմինիստական կուսակցություն չենք, մենք հավասարության կուսակցություն ենք: Կուսակցության հիմնական կարգախոսներից մեկը Թուրքիայի կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում քաղաքականությունում սեռերի հավասարության ապահովումն է»,- ասել է կազմկոմիտեի ղեկավար Բենալ Յազգընը: