Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնՄայք Թայսոնը պետք է նոր Զելանդիա ժամաներ` «Չեմպիոնների օր» բարեգործական միջոցառմանը մասնակցելու նպատակով: Նոր Զելանդիայի իշխանությունները նրան վիզա էին տրամադրել, սակայն այդ մասին տեղեկանալուց հետո կանանց կազմակերպությունները բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպեցին:
Ի վերջո, Թայսոնին թույլ չեն տվել մուտք գործել երկիր` մերժումը բացատրելով նրանով, որ հովանավորները հրաժարվել են միջոցառումը կազմակերպել: Հանրահայտ բռնցքամարտիկին բացատրել են նաև, որ Նոր Զելանդիայի օրենսդրության համաձայն` արգելված է երկիր մուտք գործել 5 և ավելի տարի ազատազրկման մեջ գտնված անձանց:
Հիշեցնենք, որ Մայքը մեղադրվել է բռնաբարության մեջ և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, որից, սակայն, ճաղերի ետևում անցկացրել է ընդամենը 3-ը: