ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե չի բացառել Լիբիայի հետ կապված որևէ տարբերակի, այդ թվում` ռազմական գործողության կիրառումը: Նա նաև հայտարարել է, թե չի բացառում, որ կկիրառվի նաև Լիբիայի վրա ոչ թռիչքային գոտի հայտարարելու նախագիծը:
Օբաման վերահաստատել է նախկինում իր և իր վարչակազմի կողմից արված այն հայտարարությունները, համաձայն որոնց, Մուամար Քադաֆին պետք է հեռանա, քանի որ խաղաղ բնակչությանը զենքով ճնշելուց հետո չունի երկիրը ղեկավարելու լեգիտիմություն: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Օբաման նաև հայտնել է, որ Լիբիայից Թունիս մեկնած եգիպտացիներին իրենց երկիր տեղափոխելու համար կօգտագործվեն ամերիկյան ռազմա-տրանսպորտային օդանավեր: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը: