Тrend-ը տեղեկացնում է, որ մարտի 7-ին վրացի հնագետների խումբը պեղումներ անցկացնելու համար մեկնելու է Քուվեյթ:
Այցը նախատեսված է Քուվեյթի մշակույթի և արվեստի ազգային խորհրդի և Վրաստանի ազգային թանգարանի միջև կնքված համաձայնագրով, որը ստորագրվել է անցած տարվա դեկտեմբերին:
Մի քանի տարվա ընթացքում վրացիները տարեկան երկու ամիս պեղումներ են անցկացնելու քուվեյթյան Ֆայլաքա կղզում: Նախագիծը իրականացվում քուվեյթական կողմի ֆինանասավորմամբ: