Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով օրերս Աստրախանում Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրած համատեղ հռչակագրին, նշեց, որ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն ուղղակի կամ անուղղակի ձեւով անդրադառնում են տարածաշրջանի բոլոր երկրների վրա, այդ թվում նաեւ` Թուրքիայի: Թուրքիայի դրական արձագանքը այդ հռչակագրի վերաբերյալ նա գնահատեց որպես արարողակարգային քայլ: Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հանել է Հայաստանին Թուրքիայի համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցանկից: Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանը ե՞ւս պետք է դիմի համարժեք քայլի` հանելով Թուրքիային Հայաստանի համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցուցակից: «Դա Անվտանգության խորհրդում որոշվելիք խնդիր է, թե որքանով է Թուրքիան վտանգավոր Հայաստանի համար»,- արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի