Այս խմբում մի քանի անսպասելի իրադարձություններ տեղի ունեցան անցած տուրի ընթացքում: Սկանդալ է տեղի ունեցել Իտալիա-Սերբիա խաղի ընթացքում. մրցավարները խաղը դադարեցրել են, քանի որ սերբ երկրպագուները սկսել են անկարգություններ. ջարդել եւ վառել են աթոռները, բախումներ հրահրել իտալացի ոստիկանների հետ: Արդյունքում խաղը հետաձգվել է: Անցած տուրում իտալացիների հետ ոչ-ոքի խաղացած Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը չկարողացավ առավելության հասնել Եվրոպայի ամենաթույլ հավաքականներից մեկի` Ֆարերյան կղզիների հավաքականի նկատմամբ: Արձանագրվել է ոչ-ոքի` 1:1:
Լավ մարզավիճակում գտնվող Էստոնիայի հավաքականը, որը խմբում բավականին բարձր տեղ էր զբաղեցնում, սեփական հարկի տակ պարտություն կրեց սլովենացիներից՝ 0:1 հաշվով: