Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող կանանց գրան պրի մրցաշարի վերջին` 6-րդ փուլի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը տարավ իր 7-րդ հաղթանակը և վաստակած 7.5 միավորով շարունակում է պահպանել 1 միավորի առավելությունը երկրորդ տեղում ընթացող Մարի Սեբայի նկատմամբ: Այս տուրում սպիտակ ֆիգուրներով խաղացող Հայաստանի երկրորդ շախմատիստուհուց 51 քայլ պահանջվեց Էկվադորի ներկայացուցիչ Մարթա Ֆիերոյին հաղթելու համար:
Հաղթանակ տարավ նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհին: Լիլիթ Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց Քաթարի ներկայացուցիչ Չեն Զհուին և այժմ իր ակտիվում ունի 4 միավոր: