Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Ոստիկանություն. Անհրաժեշտ պարզաբանում

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ոստիկանության ուղարկած մամուլի հաղորդագրությունը` առանց որևէ բառի փոփոխության:

2011թ. մարտի 3-ին, ժամը 09.30-ից, ՀՀ կառավարության շենքի դիմաց, կառավարության հերթական նիստի անցկացման ընթացքում հասարակական կարգի ապահովման նպատակով, սահմանվել է վերակարգ` նկատի ունենալով, որ վերջին շրջանում մի խումբ քաղաքացիներ պարբերաբար հավաքվելով կառավարության շենքի դիմաց` իրենց գործողություններով խոչընդոտում են ՀՀ կառավարության բնականոն աշխատանքը, անպարկեշտ արտահայտություններով վիրավորում շենք ելումուտ անող կառավարության անդամներին, կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգն ու խանգարում քաղաքացիների անցուդարձին, խոչընդոտում տրանսպորտի երթևեկությանը:

Մարտի 3-ին, ժամը 10.00-ից, ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները իրենց վանկարկումներով, բղավոցներով և անվայել արտահայտություններով կրկին խանգարել են կառավարության անդամների ազատ տեղաշարժին, ինչպես և կառավարության հերթական նիստի բնականոն աշխատանքը, և ոստիկանության ծառայողները, իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, փորձել են կարգի հրավիրել հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, սակայն նրանք ԱԺ պատգամավորներ, «Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, ավելի ուշ նրանց միացած Ստեփան Սաֆարյանի հորդորներով, հրաժարվել են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին՝ շարունակելով խախտել հասարակական կարգը:

Դրանից հետո ոստիկանության ծառայողները ձեռնամուխ են եղել կոնկրետ գործողությունների: Մասնավորապես, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու և ոստիկանության ծառայողներին վիրավորելու համար, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել քաղաքացի Վարդգես Գասպարին, իսկ մյուս քաղաքացիներն ուղեկցվել են դեպի Վ. Սարգսյան փողոց:

Հավաքվածները փորձել են Հանրապետության հրապարակի կենտրոնում անցկացնել բողոքի ակցիա:

ՀՀ կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգի ծառայողները հասարակական կարգը ապահովելու նպատակով, իրենց իրավասության սահմաններում, իրականացրել են համապատասխան իրավաչափ գործողություններ՝ կանխելու հավաքվածների անօրինական գործողությունները, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ուղղված հասարակական պատշաճ կարգ ապահովելուն և ոչ պարկեշտ հասարակական վարքագիծ դրսևորած անձանց կարգի հրավիրելուն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի
և լրատվության վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում