Apple ընկերությունը հոկտեմբերի 10-ին հրավիրատոմսեր է ուղարկելու iPad պլանշետի հավաք տարբերակի ներկայացմանը արարողությանը ներկա լինելու համար: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, հաղորդել է Fortune պարբերականը:
Որպես կանոն՝ Apple ընկերությունը ԶԼՄ-ներին հրավիրատոմսեր է ուղարկում միջոցառումից մեկ շաբաթ առաջ: Այսինքն՝ եթե այն ներկայացվի հոկտեմբերի 17-ին, ապա վաճառքը կմեկնարկի նոյեմբերի սկզբին:
Փորձագետները վաղուց են սպասում iPad-ի հավաք տարբերակի ներկայացմանը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ այն ունենալու է 7,85 դյույմանոց էկրան, իսկ արժեքը լինելու է մոտավորապես 300 դոլար:










































