ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է գնահատում Աստրախանում Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հռչակագրի ստորագրմանն ուղղված Թուրքիայի ողջույնը, ասաց, որ ցանկացած երկիր էլ իրավունք ունի ողջունել: Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ Թուրքիան ԵԱՀԿ անդամ է, թեեւ եռանախագահող երկրներից չէ, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հանել է Հայաստանին Թուրքիայի համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների շարքից: Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանը ե՞ւս պետք է համարժեք քայլով հակադարձի Թուրքիային: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը ցավ հայտնեց, որ Հայաստանը նման իրավիճակներում հանդես է գալիս արձագանքողի դերում եւ ոչ թե` նախաձեռնողի: Ըստ Լարիսա Ալավերդյանի` Հայաստանը պետք է ավելի ակտիվ եւ նախաձեռնող գտնվի: