Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Մի՛ խախտիր օրենքը, մի՛ խաբիր ժողովրդին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հեռուստատեսային վերջին հարցազրույցի ժամանակ նշեց, թե որն է «ժամանակավոր ներմուծում» ռեժիմի հետ կապված վերջին փոփոխության իմաստը:

«Մենք ասում ենք, սիրելի քաղաքացիներ, մի՛ խախտեք օրենքը, մի՛ խաբեք պետությանը, վճարեք Ձեր հարկերը»,- հայտարարեց նա` նկատի ունենալով շուրջ 10-15 հազար քաղաքացիների: Մենք էլ մեր հերթին ենք դիմում պարոն վարչապետին. «Սիրելի վարչապետ, մի՛ խախտեք օրենքը, մի՛ խաբեք ժողովրդին, մի՛ գանձեք ավտոմեքենա ներմուծող քաղաքացիներից էականորեն ավելի շատ գումար, քան նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ»:

Ցույց տանք, թե ինչպես է մեր վարչապետը իր կողմից շատ սիրված մաքսային օրենսդրության խախտմամբ մի կերպ բյուջեն լցրել (որ Ս.Սարգսյանը իրեն գործից հանկարծ չհանի և դուրս շպրտի) ներմուծվող մեքենաների հաշվին: «Ժառանգություն» կուսակցությունից մեզ տրամադրել են ՊԵԿ պատասխանները ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանին և Անահիտ Բախշյանին (ի դեպ, այդ պատասխաններում ՊԵԿ նախագահը իրեն դեռևս` արդեն գոյություն չունեցող Մաքսային պետական կոմիտեի նախագահ է համարում): Սակայն նախ շեշտենք ամենաակնառու օրենսդրական խախտումը, որի մասին նախօրեին բարձրաձայնեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հակասություն 1. Անձնական օգտագործման (այլ ոչ թե վաճառքի) նպատակով ներմուծվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) մաքսային մարմինները չպետք է գանձեն` համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ կետի: Սակայն իրականում նրանք գանձում են այդ հարկը: «Ավելացված արժեքի հարկի անօրինական գանձումը… գումարվելով մաքսավճարին ու բնապահպանական հարկին, սպառողի համար դառնում է անտանելի բեռ և հազարավոր մարդկանց ստիպում մեքենաները մաքսազերծել հարևան Վրաստանում», նշված է ՀԱԿ-ի պահանջների 8-րդ կետում:

Հակասություն 2. Ա.Բախշյանին ուղղված նամակում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ա.Աֆրիկյանը տեղեկացրել է, որ մաքսային մարմինները չունեն մեքենաներ մաքսազերծելու համար հիմք ընդունվող ՀՀ ներքին շուկայում մեքենաների շուկայական գները` ըստ մոդելների և տարեթվերի: Սակայն ՊԵԿ համակարգում պաշտոնապես գործող երկու համար կա` 48-35-99 և 48-38-19, որտեղ զանգելով կարելի է իմանալ ներմուծվող մեքենան մաքսազերծելու մոտավոր ծախսերը: Եթե մաքսային մարմինները չունեն նման ցուցակ, ապա ինչպե՞ս են զանգահարողներին մեքենաների տարեթվի, մոդելի, շարժիչի հզորության հիման վրա մաքսազերծման մոտավոր ծախսերի չափ ասում:

Իրականում նման ցուցակ կա, պարզապես ՊԵԿ-ը հրաժարվում է դա ցույց տալ, քանի որ մաքսային արժեքները որոշելու համար այդ ցուցակում վերցված իրացման գները (շուկայական գները) էականորեն բարձր են նույնիսկ հենց ՀՀ շուկայի ներքին գներից: Ժամանակին customs.am-ում կար տեղադրված մի ցուցակ` «մաքսային արժեքների կողմնորոշիչ չափանիշներ» անվանմամբ, որի հիման վրա ցանկացած մարդ կարող էր տեսնել, թե ներմուծվող որ մեքենան ինչ գնով կարելի է մաքսազերծել: 2008-ի սեպտեմբերին դա հանվեց հենց այն պատճառով, որ մաքսային մարմինները մեքենայի իրացման գին ու մաքսային արժեք հաշվարկեն` ոնց խելքներին փչի: Իսկ Լ.Ալավերդյանին ուղղված նամակից պարզվում է, որ մաքսավորները «ուսումնասիրությունների» հիման վրա են իրացման գին որոշում:

Հակասություն 3. ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը Լ.Ալավերդյանին ուղղված պատասխանում ասում է. «ՀՀ ներքին շուկայում իրացման գները մաքսային մարմինների կողմից ոչ թե հաշվարկում, այլ ուսումնասիրվում են մասնավորապես` ինչպես ավտոմեքենաների շուկաներում, այնպես է ինտերնետային կայքերից` (օրինակ www.auto.am)»: Եթե հաշվի չառնենք պարոն Խաչատրյանի թույլ տված լեզվական սխալները, կարծես թե նա նկատի է ունեցել այն, որ մաքսայինի աշխատակիցները մտնում են շուկա և www.auto.am, տեսնում, թե ինչ գին ունեն վաճառվող ավտոմեքենաները, հետո դրա հիման վրա մաքսային արժեք որոշում: Սակայն մաքսային օրենսգրքի 91-րդ հոդվածում տեղ գտած «իրացման գին» հասկացությունը տարբերվում է վաճառքի ժամանակ առաջարկվող գնից: Շուկաներում կամ www.auto.am-ում չես կարող գտնել մեքենայի գործարքի գինը, այնտեղ կգտնես այն գինը, որով որ վաճառողը ցանկանում է վաճառել, և որը որ ավելի բարձր է, քան գործարքի գինը: Ավելի խելամիտը հենց գործարքի գին վերցնելն է, ասենք` նոտարից:

Շեշտենք ևս մեկ շատ կարևոր հանգամանք: Գ.Խաչատրյանի պատասխանում նշված է, որ 2008թ. ներմուծվել է 24 568 հատ օգտագործված մեքենա, 2009-ին` 11 974 հատ, 2010-ին` 14 935 հատ: Հիշեցնենք, որ օրենսդրությամբ մաքսազերծման 2 ձև կա: Առաջինը` ներմուծողի ներկայացրած գործարքի գնի հայտարարագրի (որն ասում է, թե արտասահմանում մեքենան որքանով է ձեռք բերվել և ինչ ծախս է կատարվել մինչև սահմանին հասցնելը), երկրորդը` «իրացման գնի» հիման վրա: Բոլոր այս մեքենաների դեպքում մաքսայինը դրանց հայտարարագրերը անարժանահավատ է համարել և մաքսազերծել է իրացման գների հիման վրա: «Ավտոմեքենաների մաքսային արժեքները գործարքի գնի մեթոդով չեն որոշվել, քանի որ հայտարարատուների կողմից մաքսային մարմիններին չեն ներկայացվել մինչև ՀՀ մաքսային սահման կատարված տեղափոխման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրական ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, ՀՀ ՄՕ 87 հոդվածի 1-ին կետով սահմանված հաշիվ-ապրանքագիրը»,- նշված է պատասխանում: Տարրական տրամաբանությունը հուշում է, որ եթե երեք տարի շարունակ ոչ մի օգտագործած մեքենա ներմուծող չի կարողացել ներկայացնել այդ «հիմնավորող փաստաթղթերը», ուրեմն խնդիրը ոչ թե ներմուծողի ներկայացնել-չներկայացնելու կամ ներմուծման երկրների (հաճախ ԵՄ-ի) մեջ է, այլ կա՛մ մեր օրենսդրության, կա՛մ մեր մաքսային մարմինների:

Հրայր Մանուկյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում