Հարգելի գործընկերներ,
Հայտնում ենք, որ այսօր, ժամը 13 անց 10-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է զանգահարել փաստաբան Ստեփան Ոսկանյանը և տեղեկացրել, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնի բաժնի աշխատակիցները չեն թույլատրում իրեն տեսակցել ՀՀ կառավարության շենքի մոտից բաժին բերված իր պաշտպանյալ Վարդգես Գասպարիին և խնդրել է Պաշտպանի աջակցությունը:
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման հարցերով պատասխանատուն զանգահարել է ոստիկանության բաժնի պետին: Վերջինս հավաստիացրել է, որ փաստաբանը, հերթապահ մասին տեղեկացնելուց հետո, կարող է հանդիպել Վ.Գասպարիին:
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը ժամը 14 անց 51-ին նաև այցելել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնի բաժին:
Բաժնում պարզվել է, որ թույլատրվել է փաստաբանի հանդիպումը Վ.Գասպարիին, և փաստաբանը այդ ընթացքում եղել է Գասպարիի մոտ:
15 անց 10-ից հետո Վ.Գասպարին ազատ է արձակվել:
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին