Sky Sports-ը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալ»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրություն են ցուցաբերում խորվաթական Դինամո «Զագրեբ»-ի 16-ամյա խաղացող Ալեն Հալիլովիչի հանդեպ:Երիտասարդ ֆուտբոլիստը համարվոմ է խորվաթական ֆուտբոլի վերջին տարիների ամենահեռանկարային խաղացողը, որը վերջերս նշեց իր նորամուտն ակումբի կազմում:
Թերթերը գրում են, որ Ալենի ոճը շատ նման է Լիոնել Անդրես Մեսսիի խաղաոճին: Բացի այս՝ հայտնում են նաև, որ ֆուտբոլիստը դեռ չի շտապում, այլ ուզում է մնալ հարազատ ակումբի կազմում:
«Կարդացել եմ թերթերում, թե իբր նման եմ Մեսսիին: Սակայն կարծում եմ, որ չափազանցնում են: Կա միայն մեկ Մեսսի: Ես հիանում եմ նրանով: Երիտասարդների համար իսկական օրինակ է Լեոն: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ:
Արդյոք լսել եմ «Ռեալ»-ի և «Յունայթեդ»-ի՝ իմ հանդեպ ունեցած հետաքրքրության մասի՞ն. անկեղծ ասած՝ չեմ մտածում այդ ուղղությամբ: Ուղղակի փորձում եմ հասնել առավելագույնին: Ուրիշ ոչինչ ինձ համար կարևոր չէ»,- ասել է խորվաթ խաղացողը:











































