Thursday, 25 04 2024
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

Գործ ունենք մշակութային մեծ հեղափոխության հետ

«Առաջին լրատվականը» մարտի 1-ի հանրահավաքի շուրջ զրուցել է արվեստագետ Արման Գրիգորյանի հետ:


– Արման, մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքը կարելի՞ է արդյոք համարել բեկումնային: Արդյո՞ք կարելի է ասել, որ այսպիսով ընդդիմությունը սկսում է Նոր Հայաստանի կերտման փուլը:


– Ձեր հարցի մեջ կա անհամբերություն: Ես ավելի կարևոր բան եմ նկատել երեկվա հանրահավաքի մեջ: Մի բան ակնհայտորեն պարզ է, որ մեր հասարակությունը նախընտրում է Հայ ազգային կոնգրեսի որդեգրած քաղաքական պայքարի ճանապարհը: Փորձենք հասկանալ, թե ինչու: Դա անելու համար պիտի 2008-ի շարժումը համեմատենք 1996-ի հետ ու տեսնենք հիմնական տարբերությունները: Կոնգրեսի ամենակարևոր ստրատեգիան սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելն է: Ինչո՞ւ է դա կարևորվում, որովհետև Սահմանադրությունը միակ փաստաթուղթն է, որը երաշխավորում է յուրաքանչյուրիս իրավունքը զբաղվել քաղաքականությամբ, իսկ սա էլ իր հերթին միակ հնարավորությունն է ունենալ քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարություն, ազատ շուկայական տնտեսություն և այլն: Իսկ եթե հիշում եք, 1996-ի շարժումը հենց սկզբից կասկածանքով էր վերաբերվում Սահմանադրությանը, և հիմնական գաղափարը ժողովրդական էմոցիոնալ պոռթկման ալիքի վրա իշխանության գալն էր ու դրանից հետո նոր կարգերի հաստատումը:


Տեսեք, Եգիպտոսում ինչ իրավիճակ է. գեներալները չեղյալ հայտարարեցին Սահմանադրությունը, խոստանում են վեց ամսվա ընթացքում նոր Սահմանադրություն գրել և ըստ դրա` անցկացնել ընտրություններ: Արդյո՞ք սա է, ձեր բառերով ասած, Նոր Հայաստանի կերտման ճանապարհը: Դժվարանում եմ ասել. սա շատ վտանգավոր ճանապարհ է: Նրանք, ովքեր ասում են, թե հնարավոր չէ սահմանադրական ճանապարհով որևէ դրական փոփոխության հասնելը, անկախ իրենցից հնարավորություն են ստեղծում մի այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանում նույնիսկ ժողովրդավարության վերջին հույսը կարող է ընդհանրապես վերանալ:


1996-ից հետո հակաժողովրդավարական միտումները սկսեցին խորանալ, և այսօր ժողովուրդը դա գիտակցում է: Դա է պատճառը, որ Կոնգրեսի հանրահավաքները այդքան մարդաշատ են:


– Ըստ Ձեզ, հանրահավաքը արդարացրե՞ց մարդկանց սպասելիքները, ի՞նչ էիք սպասում Դուք, և արդյո՞ք ամեն բան սպասվածի համաձայն տեղի ունեցավ:


– Մարտի 1-ի բազմահազարանոց հանրահավաքն ապացուցում է, որ մեր ժողովուրդը քաղաքացիական արժեքները բարձր գնահատող և ռացիոնալ ժողովուրդ է: Պարզ երևաց, որ մարդիկ չեն կիսում այն գաղափարախոսների կարծիքը, թե երեք տարի առաջ տեղի ունեցածը ընդդիմության մարտավարական վրիպումն էր, ու չեն արդարացնում քամահրանքով Սահմանադրությունը արհամարհող ուժերի բռնությամբ ինքնահաստատվելու ռազմավարությունը:


– Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց 15 կետից բաղկացած պահանջներ, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք իշխանությունը կկատարի դրանք, ուղերձն ինչպե՞ս կընկալվի, մի՞թե հնարավոր է ակնկալել երկխոսություն:


– Երեկ «Հայկական ժամանակ» թերթում էլ կար այս հարցը, «Այո», «Ոչ» և «Դժվարանում եմ պատասխանել» կոճակներից ես սեղմեցի վերջինը: Ինչպես և Ձեր առաջին հարցի ժամանակ էլ շեշտեցի անհամբերության պահը… հասկանում եք, հայաստանյան ներքաղաքական իրավիճակում «ազարտի» մեջ հայտնվելը շատ հեշտ է, բայց դա նաև շեղող էլեմենտ է, իսկ մենք գործ ունենք Մշակութային Մեծ Հեղափոխության հետ: Եվ սրան պետք է մասնակից լինեն հասարակության բոլոր շերտերի առաջադեմ մարդիկ, այնպես որ` ոչինչ բացառել հնարավոր չէ:


– Մենք գործ ունենք մշակութային հեղափոխության հետ արտահայտությունը վկայում է այն մասին, որ հեղափոխությունն, այնուամենայնիվ, սկսվա՞ծ է:


– Ես նախընտրում եմ հեղափոխության Հրանտ Տեր-Աբրահամյանի ձևակերպումը. նա իր վերջին տեքստերից մեկում գրել էր. «Ինչո՞ւ սպասել իշխանափոխության և չանել հեղափոխությունը հենց այսօր ու հենց այստեղ՝ ամեն օր փոխելով մեր շուրջը եղած իրականությունը: Հեղափոխությունը, որի մասին այդքան խոսում ենք, որին այդքան փնտրում ենք, բայց չենք գտնում, արդեն երեք տարի է, ինչ մեզ հետ է, երեք տարի է` չի դադարում», բայց եթե դուք ուզում եք, որ այն հենց նոր սկսված լինի, ուրեմն թող լինի Ձեր ասածով…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում