ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Անվար Ազիմովը, ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է լինել հակամարտության կարգավորման երաշխավոր, հաղորդում է Euronews-ը:
«Ռուսաստանի դիրքորոշումը հետևողական է և անփոփոխ: Մենք դեմ ենք կողմերին արտաքին դեղատոմսեր պարտադրելուն: Մենք կարծում ենք, որ հակամարտության կարգավորման վերջնական տարբերակի ընտրությունը պետք է անեն Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Ազիմովը:
Ռուսաստանցի դիվանագետը դեմ է արտահայտվել այն կարծիքին, որ Մինսկի խմբի գործունեությունն անարդյունավետ է, և համոզմունք է հայտնել, որ հենց Մինսկի խումբը պետք է լինի բանակցությունների հիմնական հարթակը: