Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ռուսաստանը միայնակ չի կարգավորում գործընթացը

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԱՄՆ Ատլանտիկ խորհրդի (Atlantic Council) Եվրասիա կենտրոնի տնօրեն, Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոսս Վիլսոնը:


– Պարոն Վիլսոն, ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային ներկա փուլը` հատկապես ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովից հետո:


– Կարծում եմ` բանակցությունները դադարել են մոտ 6-7 տարի առաջ:


– ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը և նրա տեղակալ Ֆիլիպ Գորդընը անցյալ շաբաթ այցելեցին Հայաստան և Ադրբեջան: Դրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալը` Կարասինը, և Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը այցելեցին Երևան: Ի՞նչ կապ եք տեսնում ԼՂ կարգավորման գործընթացի և այս այցերի միջև… Ըստ Ձեզ` այս այցերը կարո՞ղ են նշանակել, որ փորձ է արվում գործընթացին թափ հաղորդել…


– Ոչինչ չեմ կարող ասել իրանցի պաշտոնյայի այցի մասին, բայց Սթեյնբերգի և Կարասինի այցերի նշանակությունը կապված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականության հետ, հատկապես Սթեյնբերգի այցի մասին կարող եմ ասել, որ Վաշինգտոնը, Մոսկվան և Փարիզը շահագրգռված են տարածաշրջանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու կայունությամբ:


– Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը փակուղի չի մտել: Դուք կարծես առավել հոռետես եք, ինչո՞վ է պայմանավորված Բրայզայի լավատեսությունը…


– Ես չեմ ուզում հակասել դեսպանի կարծիքին: Նա արտահայտում է ԱՄՆ վարած քաղաքականությունը և շեշտում է, որ հակամարտության լուծումը դեռ հնարավոր է: Կարծում եմ` բանակցությունները սառել են վերջին 6-7 տարվա ընթացքում: Բարձրաստիճան պաշտոնյաների այցերը վկայում են, որ պետք է շարունակել գործընթացը և հասնել հաջողության:


– Մարտի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Սոչիում… Կարծում եք` այդ այցերը կարո՞ղ են նոր լիցք հաղորդել Սոչիի հանդիպմանը…


– Ես չգիտեմ` արդյոք պլանավորված էր այս հանդիպումների հաջորդականությունը, թե ոչ, բայց այդպես գոնե ստացվեց, ու իր ազդեցությունն անպայման կունենա: ԱՄՆ-ը և Ռուսաստանն ուզում են ավելի արդյունավետ աշխատել Երևանի և Բաքվի հետ` թուլացնելու համար հատկապես աճող լարվածությունը սահմանի վրա:


– Փորձագիտական շրջանակները, հակառակ շատ ամերիկացի պաշտոնյաների պնդումների, մեղադրում են Օբամայի վարչակազմին տարածաշրջանը լիովին Ռուսաստանի քմահաճույքին թողնելու համար: Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը:


– Ես ասել եմ այլ առիթներով, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ լինի նախկին Խորհրդային Միության տարածքում` ներառյալ Հարավային Կովկասում: Մենք ավելի մեծ ներգրավվածություն պիտի ունենանք տարածաշրջանում: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ես արդեն ասացի, որ Մինսկի խմբի համանախագահները համակարգել են բանակցությունները: Ռուսաստանը հատկապես ակտիվ է եղել վերջին 1-2 տարիների ընթացքում: Բայց ես տեղեկացված եմ ամերիկյան և եվրոպական աղբյուրներից, որ համանախագահները միասին են աշխատում, և Ռուսաստանը միայնակ չի կարգավորում գործընթացը:


– Ի՞նչ հույս ունեք հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հավանականության շուրջ… Կարծում եք` Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կվերսկսվի՞: Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել է, որ հետ կկանչի իր ստորագրությունը Ցյուրիխյան արձանագրություններից, եթե Թուրքիան շարունակի հայ-թուրքական հարաբերությունները կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:


– Ես հույս ունեմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կգրանցվի, եթե ոչ մինչև Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները, ապա գոնե դրանից հետո: Հայաստանի և Թուրքիայի նախաձեռնած բանակցությունները չափազանց կարևոր ազդեցություն կարող են ունենալ Հարավային Կովկասի կայունության և խաղաղության համար և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում