Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլհան Պոլուխովը 1news.az-ին հայտնել է, որ Բաքուն իրավունք է վերապահում իրեն «օկուպացված» տարածքները վերադարձնելու համար կիրառել միջազգային իրավունքով նախատեսված բոլոր մեխանիզմները, չնայած մասնակցում է բանակցային գործընթացին:
Պոլուխովը պատասխանել է Էդվարդ Նալբանդյանի Վիեննայում արած հայտարարությանը, որում նա Բաքվին քննադատել էր ռազմատենչ հռետորաբանություն կիրառելու և հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
Պոլուխովը նաև Հայաստանին խորհուրդ է տվել սկսել զորքերի դուրսբերումը «գրաված» տարածքներից: