Վաղը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունենալու ժնևյան բանակցությունների հերթական փուլը, հաղորդում է Грузия-online-ը:
Բազմակողմ բանակցությունների այս փուլում վրացական պատվիրակությունը մտադիր է ռուսական պատվիրակությանն առաջարկել համագործակցել անցած տարի Վրաստանի տարածքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության հարցում:
Գործի շրջանակներում արդեն 9 մարդ է ձերբակալվել, իսկ պատվիրատուն, ըստ վրացի իրավապահների, ռուսական զինված ուժերի սպա է:
Նշենք, որ վրացիները այս նույն առաջարկությամբ հանդես էին եկել նաև անցած տարվա վերջին: