Թմրանյութերի վերահսկման միջազգային կոմիտեն հրապարակել է 2010-ի մասին իր զեկույցը, հաղորդում է APA-ն:
«Հաշվի առնելով Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ սահմաններն ու դրանց ելքը դեպի Սև ծով` կոմիտեն անհանգստություն ունի թմրանյութերի շրջանառության հետագա ակտիվացման առնչությամբ: Դա կարող է տեղի ունենալ, եթե Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը ավելի շատ տեղեկություն չփոխանակեն, չբարձրացնեն սահմանային վերահսկողությունը և չվերահսկեն թմրանյութերի վերհսկողությունը ազգային և տարածաշրջանային մակարդակով»,- ասված է զեկույցում: