Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» խաղից հետո խոսել է հանդիպման մասին՝ գովեստի խոսքեր ասելով իր ֆուտբոլիստների հասցեին:
Մարզիչը շեշտել է, որ եթե իր ակումբը բաց չթողներ երրորդ գոլը, ապա անպայմանորեն հաղթող կճանաչվեր:
«Երկրորդ խաղակեսում ուղղակի գերազանց ֆուտբոլ խաղացինք: Պետք է շատ ավելի լավ արդյունքի հասնեինք, ուղղակի չստացվեց: Ավելի զգույշ պետք է գտնվեինք, երբ առաջին գոլը խփեցինք: Եթե 1:2 հաշիվը մի քանի րոպե պահեինք, ապա հաղթանակ կտանեինք:
Մեզ հաջողվեց փոխել խաղի ընթացքը: Ռունին գերազանց մտավ խաղի մեջ: Ողջ թիմը լավ խաղաց»,- ասել է Ֆերգյուսոնը:









































