Ամերիկյան ամենահայտնի բրենդերից մեկը` Pontiac-ը, դուրս կգա համաշխարահային ավտոշուկայից: Այդ ապրանքանիշի սեփականատեր General Motors-ը հայտարարել է ընկերության վերակազմավորման մասին, որտեղ Pontiac մակնիշը տեղ չունի:
Pontiac-ը ստեղծվել է 1926թ.: Bonneville, GTO եւ Firebird TransAm-ը հանդիսացել են այս ապրանքանիշի ամենահայտնի մոդելները: 1980-ականների սկզբից այս մակնիշի տակ արտադրված մեքենաների վաճառքը սկսեց անկում ապրել: Ի վերջո, այս տարի GM-ն որոշեց հրաժարվել Pontiac-ից: