Այս ժամերին «Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցության տասնյակ հազարավոր կողմնակիցներ Թբիլիսիի տարբեր թաղամասերից շարժվում են դեպի քաղաքի կենտրոն` Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա վերջին նախընտրական հանրահավաքը, փոխանցում է interfax.ru կայքը:
Վրացական անկախ փորձագետների կարծիքով` զանգվածային երթով ու հանրահավաքով ընդդիմությունը փորձում է ապացուցել, որ ավելի շատ կողմնակիցներ ունի, քան իշխող «Միացյալ ազգային շարժումը», որը նախորդ օրը իր 70,000 կողմնակիցներին հավաքել էր Թբիլիսիի կենտրոնական մարզադաշտում:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին:










































