Грузия Online-ի փոխանցմամբ`հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը ողջ Վրաստանում բացվելու է 3684 ընտրատեղամաս: Այս մասին հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):
Վերջինիս հաղորդմամբ` ընտրատեղամասերը բացվելու են ողջ Վրաստանով մեկ, բացառությամբ օկուպացված Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում ընկած 11 օկրուգի: Վրաստանի քաղաքացիները կարող են քվեարկել նաև արտասահմանում: Այդ նպատակով աշխարհի 37 երկրներում բացվել է 47 ընտրատեղամաս:
Հարկ է նշել, որ այդ երկրների թվում «տեխնիկական խնդիրների» պատճառով չի ընդգրկվել Ռուսաստանը, ինչի հետևանքով էլ այնտեղ գտնվող Վրաստանի քաղաքացիները զրկվել են Ռուսաստանի տարածքում Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:











































