Մեր հարեւաններն էլ հետ չեն մնում. երեկ Ադրբեջանի հավաքականն անակնկալ կերպով հաղթել է Թուրքիայի ընտրանուն: Սա Թուրքիայի երկրորդ անընդմեջ պարտությունն է: Հիշեցնենք, որ նախորդ տուրում թուրքերը պարտվել էին գերմանացիներին: Թուրքիայի հավաքականին միայն հաղթանակ էր պետք՝ եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորոությունը չկորցնելու, ինչպես նաեւ գլխավոր մարզչի վարկը փրկելու համար: Սակայն Գուս Հիդինգի սաներն այս խնդիրները չլուծեցին` պարտվելով 1:0:
Դրամատիկ պայքար է արձանագրվել Բելգիա-Ավստրիա խաղում, որտեղ արձանագրվել է խոշոր՝ 4:4 հաշիվը, ընդ որում, խաղի ելքը վճռվել է վերջին 3-4 րոպեների ընթացքում, երբ բելգիացիները խփել են երկու, իսկ ավստրիացիները` մեկ գնդակ: Գերմանացիները կրկին հեշտ հաղթանակ են տոնել, այս անգամ Ղազախստանի թիմի նկատմամբ՝ 0:3 հաշվով:
Խմբի առաջատարը Գերմանիայի հավաքականն է, հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններ դեռ ունեն Ավստրիան, Թուրքիան եւ Բելգիան: