Ֆրանսիայի ԱԳ նախարարի որդին` Թոմ Ֆաբիուսը, հետաքննվում է խարդախության փորձի կասկածանքով, նրա դեմ հայց է ներկայացվել Փարիզի դատախազություն, փոխանցում է France-Presse գործակալությունը` հղում անելով օրինապահ մարմինների աղբյուրներին:
Աղբյուրները չեն հայտնել, թե հատակապես ինչի համար է մեղադրվում Թոմ Ֆաբիուսը: Հայտնում են միայն, որ օրինախախտումը կարող էր տեղի ունենալ 2011-ի նոյեմբերին:
Կասկածյալի փաստաբանն ու ԱԳ նախարարի շրջապատը չեն մեկնաբանում տեղեկությունը:










































