Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Տնտեսական անվտանգության առումով վտանգ չկա

Տնտեսական անվտանգության տեսակետից որևէ վտանգ չկա նրանում, որ Հայաստանի ամենախոշոր 5 հարկատուներից 4-ը օտարերկրյա ընկերություններ են: Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: «Կարևորը, որ այդ մարդիկ իրենց հարկային պարտավորությունները պատշաճ կատարեն»,- նշեց տնտեսագետը: «Իհարկե, տնտեսական առումով ավելի լավ կլիներ, որ այդ խոշոր ընկերությունները գերազանցապես մի երկրի, տվյալ դեպքում` Ռուսաստանին չպատկանեին: Օրինակ՝ ոչ թե միայն Ռուսաստանը ունենար Հայաստանի էներգետիկ սեփականությանը 80%-ը, և մի ուրիշը` մեկ այլ բնագավառի սեփականության 90%-ը, այլև լավ կլիներ, որ այլ ընկերություններ էլ մասնակցություն ունենային, և այդ 80%-ի փոխարեն լիներ շատ ավելի քիչ: Որովհետև զուտ տնտեսական առումով եթե որևէ երկրում ճգնաժամային կամ իրավիճակի ինչ-որ փոփոխության խնդիր առաջացավ, ապա միանգամից դա մեր տնտեսության վրա էականորեն կազդի»,- նշեց Վ. Խաչատրյանը: Ինչ վերաբերում է քաղաքական անվտանգությանը, ապա ըստ Վ. Խաչատրյանի՝ այստեղ խնդիրներ կարող են առաջանալ: «Որևէ մի երկիր կարող է իր անդրազգային ընկերությունների միջոցով մեր իշխանությունների վրա ազդելով փորձել Հայաստանում իր քաղաքական ծրագրերն իրականացնել: Այսօր անդրազգային կորպորացիաները տարածված են աշխարհում, և խնդիրն այն է, որ բոլորն էլ ցանկություն ունեն տվյալ երկրի քաղաքական կյանքին ինչ-որ ձևով մասնակցություն ունենալ: Առավել ևս Հայաստանի նման երկրի պարագայում, որտեղ կախվածությունը Ռուսաստանից քաղաքական առումով չափազանց մեծ է: Բայց այս խնդիրը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև մյուս երկրներին, որտեղ կան անդրազգային կորպորացիաներ: Ցանկացած պահի խոշոր երկրները իրենց քաղաքական շահը պաշտպանելու համար կարող են օգտագործել այդ անդրազգային կորպորացիաները: Սա քաղաքական լուրջ լծակ է, որն ավելի ընդգծված է հիմա և գնալով ավելի ակտուալ է դառնում»,- ասում է Վ. Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում