Ֆրանսիայի սոցիալիստական կառավարությունը այսօր ներկայացրել է երկրի 2013թ. բյուջեն, որով նախատեսվում է պետական ծախսերը կրճատել 36,9 մլրդ դոլարով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Ինչպես նշում է euronews-ը, տնտեսական միջոցառումները կլինեն ամենակոշտը վերջին 30 տարվա ընթացքում:
Բյուջեին համապատասխան՝ երկիրը 20 մլրդ եվրո է նախատեսում ստանալ հարկային բեռի բարձրացման շնորհիվ: Եվս 10 մլրդ կխնայվի` շնորհիվ կառավարության ծախսերի նվազեցման, 2,5 մլրդ եվրոյով կկրճատվեն սոցիալական վճարների համար նախատեսված գումարները:
Ավելի վաղ կառավարությունը արդեն հաստատել էր պետական ծախսերը 4,4 մլրդ եվրոյով նվազեցնելու ծրագիրը:
Երկրի ֆինանսների նախարար Պիեռ Մոսկովիսին փորձել է հանգստացնել երկրի բնակչությանը ՝ ընդգծելով, որ հարկային բարձրացումները չեն վերաբերի միջին խավին: