2008 թվականի աշխարհի չեմպիոն Լուիս Հեմիլթոնը մեկնաբանել է իր՝ «Մերսեդես» տեղափոխությունը: Նախկինում հաղորդել էինք, որ ավտոարշավորդը «Մերսեդես»-ի հետ կնքել է եռամյա պայմանագիր: Այն ուժի մեջ է մտնելու 2013 թվականից:
«Նոր մարտահրավերների ժամանակն է, և ես երջանիկ եմ «Մերսեդես»-ի հետ պայմանագիր կնքելու համար: «Մերսեդես»-ը մեծ ներդրում ունի ավտոսպորտի ասպարեզում, և ես հավատում եմ, որ թիմի հետ կարող եմ շատ բաների հասնել: Հավատում եմ, որ կարող եմ օգնել թիմին վեր բարձրանալ մրցաշարային աղյուսակում՝ իրականություն դարձնելով մեր ձգտումները»,- Autosport-ը փոխանցում է Հեմիլթոնի խոսքերը: