«Մաքլարեն»-ը հայտարարեց, որ մեքսիկացի ավտոարշավորդ Սերխիո Պերեսը 2013թ մրցաշրջանից կդառնա Ջենսոն Բատոնի թիմակիցը:
«Զաուբեր»-ի պիլոտը, ով «Ֆուրմուլա-1»-ում հանդես է գալիս 2011 թվականից, կփոխարինի Լուիս Հեմիլթոնին, ով պայմանագիր է ստորագրել «Մերսեդես»-ի հետ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պերեսը 3 անգամ կանգնել է պատվո հարթակին՝ Մալայզիայի, Կանադայի և Իտալիայի Գրան-Պրիերի ժամանակ: Ընդհանուր հաշվարկում Սերխիոն առայժմ 9-րդն է: