Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստան է ժամանել ամերիկյան դիտորդական խումբը՝ Վրաստանում արդար ընտրություններ անցկացնելու համար մոնիթորինգ անցկացնելու համար:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Քեննեթ Ուոլակը Թբիլիսիում հայտարարել է, որ առաքելության հիմնական նպատակը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների՝ արդար իրավիճակում անցնելուն հետևելն է. «Առաջին հերթին ընտրությունը պետք է կատարի վրաց ժողովուրդը:
Մեզ համար կարևոր է արդար ու թափանցիկ գործընթացը, այլ ոչ թե ընտրությունների արդյունքները: Այդ ընտրությունները պետք է անցկացվեն մրցունակ միջավայրում, և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան կատարելու իրենց ընտրությունը: Մենք այստեղ ենք վրաց ժողովրդի ընտրությունն աջակցելու համար»:
Ամերիկյան դիտորդական առաքելության անդամները Վրաստանում հանդիպելու են կառավարության և ընտրական վարչակազմի, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական սեկտորի, մեդիայի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:










































