Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

«Ժառանգության» անդամները մշտապես եղել են Կոնգրեսի հանրահավաքին

Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Ընդ որում` նրանք մասնակցեցին ոչ միայն հանրահավաքին, այլ նաև՝ երթին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հանրահավաքից հետո պատասխանեց «Առաջին լրատվականի» հարցերին:


– «Ժառանգություն» կուսակցությունը` ղեկավար կազմով մասնակցեց Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Ինչո՞վ էր սա պայմանավորված:


– Այսօր մարտի 1-ի տարելիցն է. երեք տարի է անցել այդ ողբերգական ոճրագործությունից: Եվ այն պահանջները, որոնք ի սկզբանե առաջադրված են եղել թե՛ մեր, թե՛ Հայ ազգային կոնգրեսի կողմից, ըստ էության, որևէ լուծում չեն ստացել, և իհարկե, այսօր առաջին հերթին տասը զոհերի հիշատակը հարգելու և միգուցե նաև մարտի 1-ից դասեր քաղելու, համաժողովրդական միասնություն կերտելու հարցում դրանք օգտագործելու օր է: Եվ բնականաբար, մենք ինչպես մարտի 1-ին ժողովրդի կողքին, ժողովրդի հետ միասին հավասարապես վերցրինք ռեժիմի բիրտ հարվածները, նույնկերպ շարունակելու ենք մնալ պահանջատերն այն հարցերի, որոնք այս տարիների ընթացքում իրենց արդարացի լուծումը չեն գտել:


– Այս երեք տարիների ընթացքում, Ձեր կարծիքով, ինչո՞ւ մարտի 1-ի ոճրագործության մեղավորները չեն պատժվել:


– Որովհետև մարտի 1 իրականացնողներն, ամենայն հավանականությամբ, իշխանության գլխին են, և իրենք իրենց չեն կարող պատժել:


– Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքներին ե՞ւս «Ժառանգությունը» մասնակցելու է, թե՞ միայն մարտի 1-ի տարելիցի հանրահավաքին եկաք:


– Մարտի 1-ի հետ կապված, բնականաբար, բոլորիս մասնակցությունը մի փոքր ավելի առարկայական է դառնում, բայց մյուս հանրահավաքների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության տարբեր անդամներ, ընդդիմադիր մեր համակիրները մշտապես եղել են և այսօր էլ կան հանրահավաքում:


– Այսինքն՝ համագործակցությունը Կոնգրեսի հետ նոր տեսք ստանալո՞ւ է:


– Շատ կուզենայինք, որ երկխոսությունը, համագործակցությունը նոր հիմք ու բանաձև ստանար և շատ ավելի լայն լիներ, քան նախկինում էր կամ այսօր կա:


– Իսկ արվո՞ւմ են քայլեր այդ ուղղությամբ:


– Ես կարծում եմ, որ պետք է անենք քայլեր:


– Մի փոքր՝ «Ժառանգության» խորհրդարանական գործունեության մասին. երկու օր է՝ չեք մասնակցում ԱԺ նիստերին. այս քառօրյան որոշել եք բոյկոտե՞լ, թե՞ վերադառնալու եք խորհրդարան:


– Մենք քառօրյային չենք մասնակցելու. պատճառաբանությունները նշված են մեր տարածած հայտարարության մեջ: Ինչ վերաբերում է մյուս քառօրյաներին, ապա ոչ միայն մասնակցության, այլ նաև դրա ձևի խնդիրները պետք է քննարկի «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը և համապատասխան որոշում կկայացնենք:


– Իշխանությունները կարծես թե մի տեսակ անտարբեր են ձեր բոյկոտի հանդեպ, կարծես՝ ոչինչ չի եղել:


– Իրենք անտարբեր են շատ ավելի մեծ խնդիրների հանդեպ, քան վեց պատգամավորի բացակայությունն է ԱԺ դահլիճում: Ինչպես պարոն Հովհաննիսյանն է բանաձևել, նրանց կազմած օրակարգը որևէ առնչություն չունի երկրի խնդիրների հետ` թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերների հետ: Նրանք անտարբեր են ժողովրդի ամենատարբեր խմբերի խնդիրների նկատմամբ, այնպես որ՝ վեց պատգամավորի բացակայության վերաբերյալ նրանց անտարբերությունը չի զարմացնի:


– Իսկ այդ դեպքում իմաստ ունի՞ բոյկոտը:


 – Կան քայլեր, որոնք անկախ նրանից՝ ինչ հետևանքներ կհարուցեն, պետք է արվեն՝ ի նշան բողոքի: Ընդդիմությունն առանձնապես մեծ լիազորություններ ու հնարավորություններ չունի ԱԺ-ում: Իհարկե, խոսել, թե դրանից ԱԺ-ն քանդվելու է կամ լուծարվելու, չեմ կարծում իրատեսական սպասումներ են: Բայց մի բան ակնհայտ է՝ բողոքի գործողությունը` որպես այդպիսին, անկախ՝ ինչպես կընկալվի ու ինչ գնահատականի կարժանանա, պետք է արվեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում