Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Hurriyet. Աթաթուրքի ստորագրության էսքիզը հայ նկարիչ Հակոբ Վահրամ Չերչիյանի ձեռքի գործն է

Թուրքական Hurriyet-ն այսօր կրկին անդրադարձել է մի հետաքրքիր թեմայի, որը կապ ունի Ստամբուլում հայկական ներկայության հետ:
Թերթը գրում է, որ պետական շենքերի, պետական հուշարձանների, մեքենաների հետեւի պատուհաններին եւ շատ այլ վայրերում կարելի է հանդիպել թուրքական պետության ստեղծող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրությանը: Դա Թուրքիայում տարածված է: Բայց շատ քչերը կսխալվեն այդ ստորագրությունը տարբերակելուց, դրանից էլ քչերը գիտեն, որ այդ ստորագրության էսքիզի հեղինակը Թուրքիայի հայ է, որն այն ստեղծել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում:
Հակոբ Վահրամ Չերչիյանի 90-ամյա որդին` Դիքրան Չերչիյանը պատմում է, որ մի օր 1934թ. իրենց դուռը գիշերով թակել են: Դա եղել է մի ոստիկան, որը փնտրել է իր հորը` ստորագրությունների էսքիզների վարպետ Հակոբ Չերչիյանին: 55-ամյա Հակոբն այդ ժամանակ դասավանդել է Ստամբուլի հայտնի Ռոբերթ Քոլեջում, ուր ունեցել է 25000 ուսանող, որոնցից ամենահայտնիներն են եղել հետագայում վարչապետ դարձած Բյուլենթ Էջեւիթը, արտգործնախարար Սելիմ Սարփերը եւ Թուրղութ Մենեմենջիօգլուլառին եւ կառավարության անդամ Քասըմ Գյուլեքը: Հակոբը նաեւ այցելել է ԱՄՆ, որտեղ սովորել է Պալմերի մեթոդը` վայելչագրություն (կալիգրաֆիա), որն այդ ժամանակ շատ հայտնի էր Թուրքիայում: Իսկ Հակոբ Չերչիյանն էլ դարձավ դրա լավագույն մասնագետը:
Թերթը հիշեցնում է, որ երբ 1923թ. ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը, երկրի ղեկավարները փորձում էին արդիականացնել երկիրը: Հետագայում որոշում կայացվեց, որպեսզի բոլորն իրենց անուններին ավելցանեն այնպիսի անուններ, որոնք Օսմանյան կայսրության ժամանակ չեն ունեցել: Քեմալն էլ վերցրեց Աթաթուրք` թուրքերի հայր անունը: Շատերին են այդ պատվերը տվել, սակայն, ի վերջո, կանգ են առել Չերչիյանի վրա, որն այդ նույն գիշերվա ընթացքում ներկայացրել է ստորագրության 5 էսքիզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում