Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը հանդիպել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ֆրանսիացի դեսպանը Սաֆար Աբիևին ներկայացրել է Ադրբեջանում հավատարմագրված Ֆրանսիայի ռազմական նոր կցորդին:











































