«Համբուրգ»-ի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը գոհ չէ Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Բորուսիա Մ»-ի հետ հանդիպմանն իր ցուցադրած խաղից:
Հոլանդացին հեղինակել է այս հանդիպման առաջին գոլը, սակայն չի կարողացել հաջողությամբ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը: Արդյունքում 90-րդ րոպեին «Բորուսիա»-ն հավասարեցրել է հաշիվը:
«Ես ինձ այնքան էլ լավ չեմ զգում: Չէ՞ որ չկարողացա նպաստել թիմիս հաղթանակին: Ես վատ հարվածեցի 11 մետրանոց նշակետից: Ընդհանուր առմամբ, «Համբուրգ»-ը լավ էր խաղում և արժանի էր հաղթանակի: Սակայն 11 մետրանոցը չիրացնողին անպատճառ պատիժ է սպասվում»,- ասել է ֆուտբոլիստը:









































