Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանի հարձակման ենթարկվելու դեպքում Իսլամական հեղափոխության պահակազորի 450 գումարտակ (էլիտար ստորաբաժանումներ) պատրաստ է ապահովել երկրի բազմակողմանի պաշտպանությունը.
«Իմամ Խոմեյնիի անվան 450 գումարտակների մարտիկները մանրակրկիտ ուսուցում և ծանր նախապատրաստություն են անցել հնարավոր հարձակման հետ մղման ուղղությամբ: Սակայն թշնամիները տեղյակ են Իրանի ռազմական հզորության մասին և չեն համարձակվի հարձակվել նրա վրա»:
Ջաֆարին չի հայտնել այդ գումարտակների անձնակազմի թվաքանակը, սակայն հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն նաև կանանց գումարտակներ:










































