«Ես աշխատել եմ ՀՀԿ նախընտրական շտաբում պարոն Աբրահամյանի հետ: Այնտեղ ենք ծանոթացել: Նա այնտեղ տեսել է իմ աշխատանքը, հավանել և առաջարկել տեղափոխվել այստեղ»,- «Առաջին լրատվական»-ին ասաց ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ո՞ր արժանիքների համար եք նշանակվել այդ պաշտոնին:
Հիշեցնենք, որ վերջինս առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին է և մինչ ԱԺ գալը եղել է առողջապահության ԾԻԳ-ի տնօրեն: Արդյոք նա այդ պաշտոնին նախարար հոր շնորհիվ չի՞ նշանակվել` հարցն էլ Գ. Դումանյանը անհեթեթություն համարեց: Իսկ եթե ձեր հայրը նախարար չլիներ, դուք նորի՞ց այդ պաշտոնին կնշանակվեիք, հարցին էլ պատասխանեց. «Վստահ եմ, որ այո՛, իհարկե: Ինչ կապ ունի»:











































