Գյումրիի «Շիրակ»-ը 1 տարով երկարաձգել է Գառնիկ Սարգսյանի, Հովհաննես Թահմազյանի և 2 տարով Տիգրան Դավթյանի հետ կնքած պայմանագրերը։
Արտակ Գրիգորյանը, ով վերջին տարիներին հանդես չի եկել ակումբում և ապաքինվել է ծանր վնասվածքից, «Շիրակ»-ի հետ կնքել է նոր պայմանագիր՝ 1 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ Հովհաննես Թահմազյանը հանդիսանում է Հայաստանի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած և ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։ Թահմազյանը միանգամից 13 անգամ դարձել է Հայաստանի առաջնությունների մրցանակակիր, ինչը բացառիկ ռեկորդ է հայկական ֆուտբոլում։
Հայաստանի առաջնություններում Թահմազյանն անցկացրել է մոտ 450 հանդիպում, ինչը ևս բացառիկ ռեկորդ է։