Tuesday, 09 06 2026
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

60 մլն դրամ` 600 ուսանողներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողների կրթաթոշակների հավաստագրերի հանձնման արարողությանը:

Վարչապետը հավաստագրեր է հանձնել կրթաթոշակի արժանացած լավագույն ուսանողներին:
Իր ելույթում կառավարության ղեկավարն անդրադարձել է ժամանակակից հասարակությունում գիտելիքի դերի կարևորությանը.

«Ուսանողների ձգտումները պետք է միտված լինեն դեպի ապագա: Կարևոր է իմանալ ձեր կարծիքը` ինչպիսին եք դուք պատկերացնում Հայաստանի ապագան 15, 20, 25 տարի հետո և ինչպիսի երկրում դուք պետք է ապրեք:

Դա էապես կօգնի նաև կառավարությանը, որովհետև մենք պարտավոր ենք այսօր Հայաստանում այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որպեսզի ձեր երազած երկրի ամուր հիմքերն ստեղծենք, և դուք էլ կարողանաք այդ գործը շարունակել, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է կարևորենք առաջին հերթին գիտելիքը և գիտելիքահեն տնտեսությունը, գիտելիքահեն հասարակությունը:

Այս նախադասությունների համար ես մշտապես արժանանում եմ սուր քննադատության, որովհետև մեր ընդդիմախոսները չեն ընդունում այս գաղափարը, չեն ընդունում այս մոտեցումները:

Իմ համոզմունքը հետևյալն է. ժամանակակից աշխարհն ինտելեկտի, գիտելիքի մրցակցության աշխարհ է, և օրեցօր այս գործոնի նշանակությունն ու դերակատարությունն ուժգնանում է: Համոզված եմ, որ դրան այլընտրանք չկա, և եթե մենք ուզում ենք կառուցել ժամանակակից հասարակություն, այն պետք է հիմնված լինի գիտելիքի վրա: Այդ տեսակետից մենք պարտավոր ենք կարևորել գիտելիք ունեցող մարդկանց, մարդկանց, ովքեր ինտելեկտուալներ են, ովքեր իրենց նվիրում են սովորելուն, և մեր հասարակությունը պետք է արժևորի այդպիսի մարդկանց»:

Դիմելով ուսանողներին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Ցանկանում եմ, որ ձեր մեջ չսպառվի ձգտումը դեպի գիտելիքը: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի հենց այդպիսի մարդիկ առաջնորդեն մեր երկիրը, ղեկավարեն բարեփոխումները և լինեն այն տիպարը, մարդկային այն իդեալը, որին մենք պետք է ձգտենք և դաստիարակենք նոր սերունդը այդ արժեքների հիման վրա»:

Ուսանողական կրթաթոշակների տրամադրման ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ. այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրվել է շուրջ 60 մլն դրամ:

Ներկայացված շուրջ 800 հայտերից կրթաթոշակի են արժանացել առաջին կուրսում սովորող, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած շուրջ 600 ուսանողներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում