Մի ուշագրավ պատմություն, որն առնչվում է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Խոսրով Հարությունյանին: Ըստ «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների, նա այս ամառ մեկնել է հանգստանալու. Վրաստանի սահմանով ՌԴ մտնելուց հետո նրան կանգնեցրել է ռուս ոստիկանը: Հարությունյանը ոստիկանին է մեկնել ԱԺ պատգամավորի իր վկայականը, որը վերջինս վերցրել ու շպրտել է:
Երեկ, երբ «ՀԺ» թղթակիցն այս միջադեպի մասին հարցրել է Հարությունյանին, նա ասել է. «Նման բան չկա, դա ֆանտազիայի ոլորտից է: Ես կնոջս հետ մեքենայով գնացել եմ ծովափ՝ իմ քաղաքացիական անձնագրով և վարորդական իրավունքով: Վերջ: Ազովի ծով էի գնացել: Դա ինչ-որ մեկի հիվանդ երևակայության արդյունք է: Այն էլ ասեմ, որ ես ոստիկանների հետ ընդհանրապես պրոբլեմ չունեմ, ռուս է, օսեթ է, թե ուկրաինացի: Ես նույնիսկ Հայաստանում իմ վկայականը ոչ ոքի ցույց չեմ տալիս»:
Ի դեպ, նա հետաքրքրվել է, թե «ՀԺ»-ն որտեղից է լսել այդ տեղեկությունը:










































