Saturday, 20 04 2024
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան

Քադաֆին բոլոր զոհերի համար պատասխանատվությունը բարդեց Ալ-Ղաիդայի վրա

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հայտարարել է, որ Լիբիայում ընդհանրապես խաղաղ ցույցեր չեն եղել, և որ բոլոր զոհերի համար մեղավոր են Ալ-Ղաիդայի ներկայացուցիչները Լիբիայում:

Այս մասին նա ասել է Ջամահիրիայի հռչակման 34-րդ տարեդարձի կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ: «Ո՛չ Բենղազիում, ո՛չ Դերնայում, ո՛չ Ալ-Բայդայում խաղաղ բանակցություններ չեն եղել»,- նշել է նա:

Ըստ Քադաֆիի` Ալ-Ղաիդայի «քնած բջիջները» միանգամից ակտիվացել են` հրահրելով բախումներ:

«Նրանք են հենց կրակել մարդկանց վրա, և միայն այդ պատճառով է, որ զոհեր կան»,- ասել է Լիբիայի առաջնորդը` փորձելով մի քանի հարյուր զոհերի համար պատասխանատվությունը բարդել իբր ակտիվացած ահաբեկիչների վրա:

Քադաֆին ավելացրել է, որ զինվորները մարդկանց վրա կրակել է միայն այն ժամանակ, երբ վերջիններս հարձակվել են զենքի պահեստների վրա:

Քադաֆին նաև ասել է, որ ինքը չի կարող հեռանալ երկրի նախագահի պաշտոնից, քանի որ երբեք այդ պաշտոնը չի գրավել: «Մուամար Քադաֆին նախագահ չէ, որպեսզի հրաժարական տա: Լիբիան չունի նախագահ, որպեսզի նրան պաշտոնանկ անենք»,- ասել է Քադաֆին:

Իր բոցաշունչ ելույթում նա ավելի հեռու է գնացել` ասելով, որ իրականում «Լիբիայում ուղիղ ժողովրդավարություն է: Իշխանությունը գտնվում է ժողովրդի ձեռքում»:

Քադաֆին նաև զգուշացրել է, որ եթե ինքը գնա, իր փոխարեն գալու են օտարերկրացիները: Իսկ օտարերկրյա լրատվամիջոցներին էլ մեղադրեց իրադարձությունները սխալ մեկնաբանելու մեջ` ասելով, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նրանք Լիբիայում ներկայացված չեն:

Դիմելով համաշխարհային հանրությանը` Քադաֆին ասել է, որ ինքը պատրաստ է ընդունել ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի դիտորդներին և քննիչներին, որոնք տեղում կպարզեին և կհաստատեին իր ասածների ճշմարտացիությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում